National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2021
Ավելացել է Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը
1 / 2

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների եւ ծախսերի քննարկումը:

 Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը հայտնել է, որ 2022 թվականին  եւս կառույցն իրականացնելու է  միակ՝ «Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովում» ծրագիրը, որի համար Կառավարությունը կհատկացնի 704 մլն 600 հազ. դրամ, որի  2 տոկոսը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է:

Բյուջեի 89 տոկոսն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած գումարով ապահովվելու է կառույցի բնականոն գործունեությունը: Սամվել Առաքելյանի խոսքով՝ 2021 թվականին էականորեն ավելացել է Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված ՍԴ ներկայացվող դիմումների քանակով: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը կարեւորել է ՍԴ-ին հատկացվող ֆինանսավորման ավելացումը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվել է, թե կա՞ որեւէ գնահատական, թե ՍԴ ներկայացվող դիմումներից  որոնք են ձեւական բնույթ կրում, որի նպատակը պարզապես ՍԴ-ի ծանրաբեռնումն է: Սամվել Առաքելյանը կոռեկտ չի համարել նման գնահատական հնչեցնել, սակայն նշել է, որ դիմումատուների հետ անհատական զրույցներում,  եթե նման տպավորություն ունենա, չի վարանի  իր կարծիքը հայտնել: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am